21:19 Աֆորիզմներ սիրո մասին... | |
![]() Նրանք, ովքեր սիրում են` կամ ոչինչ չեն կասկածում, կամ էլ կասկածում են ամեն ինչ։ *** Յուրաքանչյուր քննադատություն սիրո մասին վերացնում է սերը: ***
”Սեր” բառը նշանակում է երկու տաբեր բաներ. այսինքն կիրք և բարեհոգություն ***
Սերը երիտասարդ է, պոետիկ, աշխարհը չարից մաքրող – երկրի վրա միայն նա կարող է տալ երջանկություն!!! *** Սերը – դա ապրելու ցանկությունն է: *** Սերը միշտ չէ կույր, և, հնարավոր է` չկա ոչինչ տանջալից, ինչպես ամբողջ սրտով սիրել մարդուն` գիտակցելով, որ նա արժանի չէ քո սիրուն: *** Չի կարելի սովորեցնել սիրել այն, ինչ ինքդ չես սիրում կամ չես կարող սիրել: *** Երբ սիրում ես, ապա այնպիսի հարստություն ես բացահայտում քո մեջ, ինչքան քնքշություն, մեղմություն, նույնիսկ անհավատալի է, որ այդպես կարողանում ես սիրել: *** Իմ սրտին ամենահարազատ լեզուն այն է, որով, սիրելիս դու, ծաղիկը պարզելով, մի օր ինձ ասացիր. "Սիրում եմ քեզ!” *** Սիրո համար բաժանումը նույնն է, ինչ կրակի համար` քամին, թույլը մարում է, ուժեղը` բորբոքում։ *** Սիրել` նշանակում է դադարել համեմատել։ ***
Սերը մեծ գործերի է ոգեշնչում ու ինքն էլ խոչընդոտում դրանց կատարմանը։ ***
Եթե ճչում է հպարտությունը, նշանակում է սերը լռում է: ***
Սերը հրաշալի ծաղիկ է, բայց պահանջվում է խիզախություն` անդունդի եզրին մոտենալու ու նրան պոկելու։ ***
Սերն այնպիսի ակնոցներ է կրում, որոնց միջոցով պղինձն էլ ոսկի կերևա։ ***
Սերն ուրախություն է գտնում ամեն մի դատարկ բանի մեջ, եթե այն քեզ հետ սրտակից մարդ է կիսում։ ***
Սերը նման է պատերազմի` այն հեշտ է ծագում, բայց շատ դժվար է նրան կանգնեցնել։ ***
Աշխարհում չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելիի ձայնը։ ***
Սիրել՝ նշանակում է նայել ոչ թե մեկը մյուսին, այլ միասին նայել միևնույն ուղղությամբ: ***
Մենք գիտենք, որ սերն ուժեղ է, ինչպես մահը, բայց փխրուն է ինչպես ապակին: ***
Աղքատ է սերը,եթե այն կարելի է չափել: ***
Սե՞րը. դա մի սրտից մյուս սիրտը տանող ամենակարճ ուղիղ գիծն է: ***
Սիրել՝ նշանակում է տալ և ոչ թե վերցնել: ***
Սիրել՝ նշանակում է գործել: ***
Սերը մեկն է այն տառապանքներից, որոնք անհնարին է թաքցնել. մի բառ, մի անզգույշ հայացք և նույնիսկ լռությունը բավական է այն մատնելու համար: ***
| |
|
Всего комментариев: 0 | |