այցելուների քանակը

Counter
Stats Counter

օրացույց

բլոգի ժամացույցը

Ակվարիում

mp3 плеер

Пятница, 18.07.2025, 11:45
Приветствую Вас Гость
Главная | Регистрация | Вход | RSS

Սամվել-բլոգ

Главная » 2012 » Февраль » 15 » Անբուժելի հիվանդ...
20:34
Անբուժելի հիվանդ...
                



Մենք բաժանվել էինք  , իսկ ես ինչու եմ սպասում , որ կգաս, կգաս ու կասես ,որ չես մոռացել...Մի անգամ հայրս ասաց , որ մենք հյուրեր ենք ունենալու: Նա ասաց , որ գալու է իր ընկերը ` ընտանիքի հետ:
  Եկավ այդ օրը և հանկարծ լսվեց դռան զանգը : Ես գնացի դուռը բացելու և հանկարծ սուրճի բաժակն ընկավ ձեռքիցս:Ես շոկի մեջ էի , չէի հասկանում ինչ է կատարվում , Դա դու էիր...Ես սառած աչքերով ձեզ ներս հրավիրեցի :Ամբողջ օրվա ընթացքում դուրս չէի գալիս սենյակից, վախենում էի քեզ կրկին հանդիպել, վախենում էի , որ չեմ կարողանա զսպել քեզ ամուր գրկելու ցանկությունս:  Հանկարծ դու եկար իմ սենյակ , տվեցիր ինձ մի թուղթ ու լուռ գնացիր: Թղթի վրա գրված էր մի հասցե ... մի հասցե , որն ինձ այնքան ծանոթ էր , այնքան հարազատ...
   Հաջորդ օրը ես եկա հանդիպման , մենք  խոսեցինք շատ երկար : Բայց հանկարծ դու քեզ վատ զգացիր , դու դանդաղ մոտեցար ինձ համբուրեցիր  շուրթերս ու ուշագնաց եղար: Ես վախից գոռում էի , խնդրում էի , որ արթնանաս , անձրևի հետ միասին թափվում էին արցունքներս:  Քեզ տեղափոխեցին հիվանդանոց , ես եկա քեզ մոտ , գրկել էի քեզ ու խնդրում էի , որ ասես թե ինչ է պատահել:Եվ հանկարծ ականջներիս հասավ մի ծանր նախադասություն 
  -Ես անբուժելի հիվանդ եմ :
Ես սառեցի և այլևս ոչինչ զգալ չէի կարող : Ու դու ինձ ասացիր , որ անգամ այս մահը մեզ բաժանել անկարող է :Ու փակեցիր աչքերդ ... փակեցիր հավերժ...Դու մահացար , մահացար հենց իմ ձեռքերում : Ես գոռում էի ցավից , ողբում էի մեռած իմ սիրո համար :Հիմա եմ հասկանում , թե ինչու 2 տարի առաջ խնդրեցիր , որ բաժանվենք: Ես հասկաց, բայց արդեն ուշ էր , դու գնացել էիր էլ ետ չէր գալու , մենք բաժանվել էինք , չէինք միանալու :Ախ այդ օրը , ախ այդ անձրևոտ օրը...
Просмотров: 612 | Добавил: SAMVELBLOG | Рейтинг: 4.7/15
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: