այցելուների քանակը

Counter
Stats Counter

օրացույց

բլոգի ժամացույցը

Ակվարիում

mp3 плеер

Воскресенье, 20.07.2025, 12:14
Приветствую Вас Гость
Главная | Регистрация | Вход | RSS

Սամվել-բլոգ

Главная » 2012 » Июнь » 30 » “Անդունդ” Շառլ Ազնավուրի հրապարակում :)
20:06
“Անդունդ” Շառլ Ազնավուրի հրապարակում :)
      
Երեւանում 3D սթրիթ-արտ է հայտնվել:). "Անդունդ” անվանմամբ պատկերը գտնվում է "Մոսկվա” կինոթատրոնին հարող Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Եռաչափ` կիսաքանդ կամրջով ու կոկորդիլոսներով պատկերը նկարել է գերմանացի 3D նկարիչ Նիկոլայ Արնդտը:

Երեւանյան առաջին եռաչափ նկարի հանդիսավոր բացմանը ներկա գտնվողները հնարավորություն են ունեցել առաջինը տեսնելու եւ լուսանկարելու "Անդունդ”-ը: Միջոցառման հանդիսավար Մամիկոն Սիմոնյանը նախապես տեղեկացրել է, որ "նկարի ամբողջ եռաչափությունը տեսնելու համար պետք է կանգնել համապատասխան կետի վրա, որտեղ նկարված է ֆոտոխցիկ”: Բացումից հետո նկարի վրա բրեյք դանս են պարել երիտասարդ տղաները, որից հետո հավաքվածներն անընդմեջ լուսանկարվել են եռաչափ պատկերի ֆոնին:

"Անդունդ”-ը ստեղծվել է "Ամերիաբանկ”-ի նախաձեռնած "Երազանքների պատ” ծրագրի շրջանակում` Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ,  ուղղված է մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման ցանկությունների իրագործմանը: 


Просмотров: 629 | Добавил: SAMVELBLOG | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: