21:03 Ինչի մասին խոսել աղջկա հետ | |
Կինո.Ունիվերսալ թեմա է: Սկսեք «իսկ դու կինոթատրոնում ֆիլմ նայել սիրում ես»՛ հարցից և հետագայում կիմանաք, թե ինչ ժանրի ֆիլմեր է նա նախընտրում, հետևու՞մ է արդյոք կինոաշխարհի նորություններին: Դա էլ հիմք կհանդիսանա իրեն ավելի լավ ճանաչելու համար: Հետաքրքրություններ.Օրինակ՝ դուք սիրում եք հեծանիվ քշել կամ երգեր եք գրում: Առաջին դեպքում կարող եք ձեր սիրելի աղջկան հրավիրել հեծանիվներով զբոսանքի կամ խոստանալ, որ կսովորեցնեք իրեն հեծանիվ քշել: Երկրորդ դեպքում կարող եք կազմակերպել երաժշտական երեկո և իրեն նվիրված երգ կատարել, այս դեպքում նա հաստատ կհալչի: Ամենակարևորը չմոռանաք հարցնել, թե ինչ է սիրում ձեր զրուցակիցը, հակառակ դեպքում դուք սխալ տպավորություն կթողնեք միայն ձեր մասին պատմելով: Գրականություն.Եթե աղջիկը սիրում է ընթերցել, ապա ձեր բախտը բերել է: Դա շատ երկար և հետաքրքիր զրույցի առարկա կարող է դառնալ: Ի՞նչ է նա կարդացել վերջերս: Ո՞րն է իր սիրելի գրողը: Կարող եք պատմել նաև ձեր կարդացած գրքերի մասին, եթե նրան հետաքրքրի, խոսք տվեք, որ կտաք այդ գիրքն իրեն կարդալ: Թանգարաններ,հիշարժան վայրեր.Յուրաքանչյուր քաղաքում այդպիսի բազմաթիվ տեղեր կան: Հետաքրքրվեք ձեր քաղաքի պատմությամբ և անհրաժեշտ պահին կարող եք փայլել գիտելիքներով: Օրինակ՝ իսկ դու գիտե՞իր, որ այս տանն ապրել է Իսահակյանը, Մանսուրյանը և այլն: Վնասակար սովորույթներ. (բայց դա կոպիտ ասած)Խոսեք նրա «աղջկական» սովորույթների մասին, ինչպիսիք են՝ ուշանալը, իրեր կորցնելը և այլն: Կարևորը՝ արեք դա հումորով և սիրով: Փող.Խոսեք տարբեր ապրանքների գների մասին, տեսեք, թե նա ինչ կարծիք ունի ֆինանսների հարցում: Սակայն պետք չէ շատ խորացնել այս թեման, նա կարող է մտածել, թե ժլատ եք ու գծուծ: Դուք կարող եք սննդի գներից զրույցն անցկացնել նրան, թե ինչ է նա սիրում ուտել: Ուտելիք.Բացի նրանից, որ դուք կիմանաք, թե ինչ է նա սիրում, պատկերացում կունենաք, թե որտեղ նրան հրավիրել, նաև կիմանաք՝ արդյո՞ք նա ճաշ եփել կամ թխվածք թխել գիտի: Չնայած համոզված եղեք, որ աղջիկների մեծամասնությունը պատրստել սովորում է միայն այն ժամանակ, երբ գտնվում է այն մեկը, ով արժանի է, որ նա սովորի դա անել: | |
|
Всего комментариев: 0 | |