այցելուների քանակը

Counter
Stats Counter

օրացույց

բլոգի ժամացույցը

Ակվարիում

mp3 плеер

Пятница, 18.07.2025, 21:38
Приветствую Вас Гость
Главная | Регистрация | Вход | RSS

Սամվել-բլոգ

Главная » 2012 » Февраль » 14 » Մի կյանքի պատմություն
18:01
Մի կյանքի պատմություն
                                    

Տասնչորս  տարեկան էի, երբ եղբայրս հաղթեց ինչ-որ 
մրցույթում  ու շահեց արտասահմանում ուսումը
 շարունակելու հնարավորություն :Բոլորը հիացած
 էին նրանով :Ծնողներս հպարտանում էին  ու ամեն 
ինչում աջակցում նրան :Ես մեր ընտանիքի կրտսերն 
էի :Բոլորը ինձ   մի խենթ աղջիկ էին համարում:Ոչ 
ոք ինձ չէր հավատում :Չէին հավատում , որ ես էլ 
կարող եմ հասնել ինչ-որ բանի :Ես ընդամենը մի 
խենթ ու խելառ աղջիկ էի , ով կարողանում էր 
ուրախացնել բոլորին :Բայց միայն այդքանը:Իսկ
 եղբայրս կատարյալ էր ամեն ինչում :Նա լավ էր
 սովորում դպրոցում , հաղթում էր բոլոր 
մրցույթներում , լսում էր ծնողներին ու ամեն ինչ 
անում էր նրանց ասածով :Նա բնավորությամբ շատ
 հանգիստ էր ու շատ քաղաքավարի :Նա միշտ
 հավանություն էր տալիս մարդկանց ասած բոլոր 
 հիմարություններին ու միշտ քաղաքավարի ժպտում էր ,
 իսկ ինձ եթե ինչ-որ բան դուր չէր գալիս միանգամից 
ասում էի :Ես կեղծելու կարիք չունեի ու ամեն ինչ ասում 
էի մարդկանց դեմքին , դրա համար էլ շատերը ինձ չէին
 սիրում :  Շատ էի սիրում գրքեր ու մեծ հաճույքով էի
 կարդում դրանք , բայց կարդում էի այն գրքերը , որոնք
 ինձ դուր էին գալիս ու հետաքրքրում էին ի տարբերություն
 եղբորս : Նա միշտ կարդում էր այն ինչ ուսուցիչներն էին
 հանձնարարում ու միշտ ասում էր , որ գիրքը շատ
 հետաքրքիր է ու նա մեծ հաճույքով է կարդում , ճնայած
 նրան , որ նա մի օր անկեղծացավ և ասաց , որ ատում է
 գրքերը, ուղղակի կարդում է , որ իր գնահատականները
 բարձր լինեն :Նա միշտ ամեն ինչ անում էր , որ դուր գա
 բոլորին , անկախ նրանից , թե դա դուր է գալիս նրան ,
 թե ոչ :Սիրում էի սովորել, շատ էի սիրում :Ահա թե ինչու
 այդպես ցնցվեցի , երբ դպրոցս ավարտելուց հետո հայրս
 ասաց , որ ես չեմ կարող ուսումս շարունակել :
Ասաց , որ մեր ընտանիքի ֆինանսական վիճակը մեզ թույլ
 չի տալիս այդպիսի շքեղություն:Ես ցնցված էի :Մտածում
 էի ու չէի հասկանում , թե այդ ինչպես է ստացվում , որ ես
 չեմ կարող շարունակել ուսումս , իսկ եղբայրս կարող է սովորել արտասահմանում :Ես գիտեի , որ հայրս ամեն ամիս նրան
 գումար է ուղարկում այնտեղ ապրելու ու սովորելու համար: Շքեղություն:Ուրեմն իմ ուսումը շարունակելը  շքեղություն 
է:Ինձ ցավ չէր պատճառում այն , որ ես չեմ սովորելու  , 
որովհետև ես գիտեի , որ ես կսովորեմ :Ինձ ցավ էր պատճառում
 այն , որ  հայրս կարող էր օգնել եղբորս ամեն ինչում , իսկ ինձ ոչ:
Բայց ոչ, նա կարող էր օգնել ինձ , ուղղակի չէր ուզում :Նրա
 համար ես մի հիմար աղջիկ էի , ով ,ինչպես ինքն էր ասում ,
ոչ մի բանի պետք չէ:Դե իհարկե , Եղբայրս կատարյալ էր,
 նա ընտանիքի տղան էր , մեծ երեխան ու ծնողներին լսող ու
 իր սեփական կարծիքը չունեցող մեկը:Որոշեցի, որ պետք է
 աշխատեմ , գումար վաստակեմ ,որ կարողանամ վճարել
 ուսմանս վարձը : Երկու  տարի աշխատեցի ու արդեն
 ահագին գումար էր հավաքվել և ես կարող էի վճարել ուսմանս
 վարձը:Բայց մի օր երբ աշխատավարձս նոր ստացած վերադարձա
 տուն ու ուրախ-ուրախ ուզում էի հաշվել հավաքվածս գումարը ,
 տեսա ,որ գումարը չկա:Այո ,չկա:Վազեցի ու հարցրեցի ծնողներիս ,
 թե արդյոք նրանք կապ ունեն իմ գումարի անհետացման հետ :
Հայրս ասաց .
-Եղբայրդ զանգեց և ասաց , որ նրան գումար է պետք  ու մենք էլ
 մտածեցինք, որ դու դեմ չես լինի քո գումարը ուղարկել
 նրան:Ինչի՞դ է պետք սովորելը:Անիմաստ է , մեր ընտանիքի
 ֆինանսական վիճակը վատ է ու մենք միայն կարող ենք օգնել
 եղբորդ :Իսկ դու ավելի լավ է աշխատիր ու օգնիր ընտանիքիդ:
Ինձ ապշեցրեց հորս պատասխանը:Չէ՞ որ դա իմ գումարն էր:
Ես էի առավոտից երեկո տանջվել ու այդքան գումար հավաքել :
Այդ գումարը իմ չարչարանքի  արդյունքն էր:Ես լաց էի լինում ու
 չկարողացա ինչ-որ բան ասել : Ուղղակի դուրս փախա տնից :
Ուշ երեկո էր ,մութ ու ցուրտ ձմռան երեկո :Ես փողոցում էի, մենակ :
Լաց էի լինում ու չէի կարողանում հանգստանալ :Ինձնից գողացել
 էին իմ երկու տարվա աշխատած գումարը:Ոչ, ինձնից իմ
 երազանքներն էին գողացել , իմ կյանքը ու որ ամենասարսափելին
 էր ուղարկել էին իմ այդքան սիրելի ու այդքան ատելի եղբորը :
Գնացի նստեցի այգում ու լաց եղա, մի կուշտ լաց եղա:Երբ
 աչքերս բացեցի արդեն առավոտ էր :Ես նույն այգում էի մենակ
 ու իմ ձեռքին էր իմ ստացած աշխատավարձը;Վճռեցի այլևս 
տուն չգնալ ;Ես գիտեի , որ նրանք ինձ չէին սիրում ու ես նրանց
 համար ուղղակի փողի աղբյուր էի:Գնացի տուն վարձեցի ու 
սկսեցի նորից աշխատել :Շատ դժվար էր մենակ ;Միայն 
աստված գիտի , թե այդ տարիների ընթացքում ես ինչերի 
միջով եմ անցել : Մենակ մի աղջիկ, ով  պետք է իր խղճուկ
 աշխատավարձով վճարեր բնակարանի վարձը, կարողանար 
ապրել ու գումար հավաքել սովորելու համար :Չորս տարի 
աշխատելուց հետո ընդունվեցի համալսարան :Այնտեղ 
սովորելու տարիներին նույնպես աշխատում էի :Գիշերները
 գնում էի աշխատանքի հետո գնում էի դասի , իսկ հետո տուն
 էի գալիս ու կարդում գրքերը, իմ այդքան սիրած գրքերը:Անկեղծ
 ասած չեմ ուզում հիշել այդ օրերը:Այդ սոված ու հոգնած օրերը, 
երբ տանը վախից կուչ էի գալիս մի անկյունում , որպեսզի չտեսնեմ
 վազվզող առնետներին :Երբ ուսումս ավարտեցի արտասահմանում աշխատանքի հրավեր ստացա  ու մեկնեցի արտասահման :Երկու 
տարի այնտեղ աշխատելուց հետո վերադարձա :Վերադարձա
 ու մի փոքրիկ գործ սկսեցի :Իմ փոքրիկ գործը :Գրքերի խանութ էր :
Էլի գրքեր:Իմ այդքան սիրած գրքերը:Հետզհետե գործերս սկսեց 
լավանալ ու տարիներ անց ես արդեն մի մեծ խանութների ցանց ունեի:
Բոլորը ճանաչում էին ինձ:Ես արդեն մեծ ու շքեղ տուն ունեի' առանց առնետների :Հենց այդ ժամանակ հանդիպեցի ամուսնուս:
Սիրահարվեցի  եւ ամուսնացա :Ես մտածում էի , որ
 ծնողներս ապրում են եղբորս հետ մինչև այն օրը երբ
 փողոցում տեսա  հորս :Նա ուրախացավ ինձ տեսնելով ու
 գրկեց 'արցունքոտ աչքերով :Նա պատմեց , որ եղբորս փող 
ուղարկելու համար վաճառել են տունը ու սկսել են վարձով
 ապրել ու չկարողանալով վարձը վճարել հայտնվել են
 դրսում :Ասաց , որ եղբայրս անհետացել ու  երկար 
ժամանակ է , ոչ մի լուր չունեն նրանից :Խնդրեց ,
 որ օգնեմ նրանց :Ես նայում էի նրան ու չգիտեի ինչ անել :
Նա այն մարդն էր, ով վերցրեց իմ գումարը ու ուղարկեց իմ
 եղբորս :Նա միշտ ինձ չի սիրել ու չի հավատացել :Նրա 
պատճառով է, որ ես այդքան դժվար օրեր 
եմ ունեցել ու նրա պատճառով է, որ այսքան տառապել եմ :
Բայց մյուս կողմից նա իմ հայրն է , այն մարդը ում շնորհիվ 
ես կամ , գոյություն ունեմ ու հիմա նա իմ կարիքը ունի :
Ես ասացի , որ կօգնեմ նրանց: Նա և մայրս ապրում էին
  փողոցում  :Ես նրանց իմ տուն բերեցի ու մենք սկսեցինք ապրել
 միասին ;Նրանք զղջում էին ինձ հետ այդպես վարվելու
 համար ու ամեն ինչ անում էին , որ ես մոռանամ դա :Ես
 ցույց էի տալիս , որ ամեն ինչ մոռացել եմ ու ներել եմ 
նրանց , բայց ես երբեք չեմ մոռանա իմ մանկությունը:
Այն , որ հարազատ ծնողներս չէին սիրում ինձ ու տարված 
էին եղբորովս :Չեմ մոռանա բոլոր այն դժվար օրերը , որ ես 
ունեցել եմ նրանց պատճառով :Ես միևնույն կհիշեմ այդ 
ամենը, բայց դրա մասին կիմանամ միայն ես :Իսկ եղբայրս
 այդպես էլ չվերադարձավ :

Հեղինակ` 





Просмотров: 756 | Добавил: SAMVELBLOG | Рейтинг: 4.6/10
Всего комментариев: 2
2 Hakob  
0
Shat lavner

1 Asul  
1
Shat huzich er lavn er

Имя *:
Email *:
Код *: