15:06 Սերը հաճախ հիասթափեցնում է… | |
![]() Զընգ, զընգ, զընգ… Արմանն արդեն երրորդ անգամ էր դիտում <<Միլիոնատերը հետնախորշից>> օսկարակիր ֆիլմը, երբ լսվեց դռան զանգը: Դռան շեմին կանգնած էր մի երիտասարդ՝ ալ կարմիր վարդերի գեղեցիկ փունջը ձեռքին: -Ներեցե՛ք, Արման Ասատրյանի բնակարա՞նն է,-հարցրեց երիտասարդը: -Ա…այո,-զարմացած պատասխանեց Արմանը՝ մտածելով՝ ի՞նչ է, մ՞իթե այս ծաղիկներն իր համար են: -Սա՝ Ձեզ, եթե դեմ չեք, պատվիրատուի խնդրանքով լուսանկարեմ ծաղիկների հետ, լա՞վ: Մեր կազմակերպությունը կուղարկի Ձեր լուսանկարը պատվիրատուին, որպեսզի նա համոզվի, որ ծաղկեփունջը հասցեատիրոջն է հասել: Արմանն անակնկալից դեռ ուշքի չէր գալիս, ո՞վ կլինի վարդերն ուղարկողը: Դեռ չհասցրեց որևէ պատասխան տալ, լսվեց լուսանկարչական ապարատի չրխկոցը: Լուսանկարվեց, շնորհակալություն հայտնեց ու ներս մտավ: Առաջին անգամ էր նման անակնկալ ստանում՝ այլն էլ ծաղկեփնջի տեսքով: Վարկյաններ անց նրա համար ամեն ինչ պարզ էր: Լավ էր, գոնե ծաղկեփունջն անանուն չէր. դրա համար նաև փոքրիկ բացիկ կար, որտեղ հակիրճ գրված էր. <<Շնորհավորում եմ պրեմիերայիդ կապակցությամբ: Հավերժ՝ քո Յուլյա>>: Արմանը համակրելի երիտասարդ էր, սովորում էր Երևանի Կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: 4-րդ կուրսի ուսանող էր, բայց հասցրել էր մի քանի ներկայացումներ բեմադրել, որոնք հաջողություն ունեցան: Այնպես որ, Յուլյան շնորհավորում էր Արմանին հերթական պրեմիերայի առթիվ: Արմանը և Յուլյան ծանոթացել էին ամռանը՝ Յալթայում: Մի քանի անգամ հանդիպել էին, զրուցել, զբոսնել…Ինչ-ինչ պատճառներով, սակայն, վերջին հանդիպմանն Արմանը չէր գնացել…Մի քանի օր անց էլ վերադարձել էր Երևան՝ առանց աղջկան տեղյակ պահելու, անգամ՝ առանց հրաժեշտ տալու: Նրանք նույնիսկ հեռախոսահամարներ չէին փոխանակել: Թվում էր՝ ծովափնյա կարճատև ծանոթությունն այդպես էլ ավարտվեց: Մի քանի ամիս անց ռուսական հայտնի սոցիալական կայքում Յուլյան երկար փնտրտունքներից հետո գտնում է Արմանին՝ իմանալով միայն հայ երիտասարդի անունն ու ուսումնական հաստատությունը: Կապը վերականգնվում է. Յուլյան իսկապես սիրահարված էր Արմանին ու վիրտուալ տարբերակով նրա հետ հաղորդակցվելը, այնուհետև sms-ների միջոցով շփումը նրան հույս էր ներշնչում, թե ամեն ինչ դեռ առջևում է: Նա շատ հաճախ նամակներ և sms-ներ էր գրում, մինչդեռ Արմանն իրականում լուրջ չէր վերաբերվում իրենց հարաբերություններին: Աղջիկը դուր էր գալիս իրեն. Գեղեցիկ էր, կիրթ ու խելացի, հրաշալի մարդ, նման չէր այն ռուս աղջիկներին, ովքեր աչքի են ընկնում իրենց թեթև վարքով: …Արմանը երկտողը կարդալուց հետո անմիջապես զանգահարեց Յուլյային և շնորհակալություն հայտնեց: …Ամառային տոթ օր էր: Ներկայացման փորձն ավարտելուց հետո միացրեց բջջային հեռախոսն ու անմիջապես զանգ ստացավ. Յուլյան էր: -Սիրելիս, տոմս եմ գնել, երկուշաբթի գալիս եմ Հայաստան: Դիմավորիր. համբուրում եմ… Արմանը մի պահ այլայլվեց. <<Նա գալիս է, բնականաբար, նրան մեր տուն բերել չեմ կարող: Չեմ պատրաստվում ընտանիքիս հետ ծանոթացնել: Հյուրանոցում համար կպատվիրեմ: Չէ՛, ավելի լավ է մայրաքաղաքի կենտրոնում հարմարավետ բնակարան վարձեմ>>: Մինչդեռ երկուշաբթի՝ Յուլյայի ժամանելը, ամեն բան պատրաստ էր: Մոսկովյան փողոցում վարձակալել էր երկսենյականոց բնակարան՝ հարմարավետ կահույքով ու տեխնիկայով: Տնեցիներին էլ նախազգուշացրել էր, որ որոշ ժամանակով ընկերոջ ամառանոցում է լինելու: Օդանավակայանում սպասում էր Յուլյայի ինքնաթիռի վայրէջքին: Ահա և նա. նկատելով Արմանին՝ վազեց նրա ուղղությամբ, փարվեց ու անդադար համբուրում էր. շատ էր կարոտել: Ճանապարհին Յուլյան անընդհատ խոսում էր, մաիաժամանակ շուրջ-բոլորը նայում, հարցուփորձ անում Արմանին: Վարձակալած բնակարանը նրան շատ դուր եկավ. երիտասարն ամեն ինչ պատրաստել էր ռոմանտիկ ընթրիքի համար: Սեղանի հրաշալի ծաղկեփունջը, գինին և աղանդերը հաճելի երեկո էին խոստանում: Ընթրեցին ու կարոտալի գիշեր անցկացրին: Աղջիկը երջանիկ էր, իսկապես սիրում էր Արմանին, գիտեր, որ նա հրաշալի ամուսին կլինի իր համար: Տասը օր նրանք միշտ միասին էին: Միասին զբոսնում էին, ծանոթանում քաղաքին: Եղան նաև Գառնիում, Գեղարդում, Սևանում, Նորավանքում… Յուլյային շատ դուր եկավ Հայաստանը, իսկ Արմանն էլ ոչինչ չէր խնայում նրան գոհացնելու համար: Ակնթարթորեն թռած տասը օրը շատ քիչ էր կարոտած սրտի համար, սակայն ամեն սկիզբ ունի և ավարտ, իսկ Յուլյայի արձակուրդն ավարտվել էր և պետք է մեկներ: Օդանավակայանում նա արցունքոտ աչքերով փարվել էր Արմանին ու բաց չէր թողնում նրան: -Արմ, խոստացիր, որ էլի կհանդիպենք,լա՞վ, շատ եմ խնդրում, ես քեզ շատ եմ սիրում, գիտես, չէ՞: Առանց քեզ կյանքս անիմաստ կլինի… Արմանը ոչինչ չխոստացավ, պարզապես ամուր գրկեց նրան ու համբուրեց: Հինգ ամիս էր անցել իրենց վերջին հանդիպումից: Արմանն իրեն մեղավոր էր զգում, որ զուր հույսեր էր տալիս Յուլյային: Գիտակցում էր, որ խորը ցավ կպատճառի նրան, երբ ասի, որ չեն կարող միասին լինել: Իսկ իրենց հարաբերությունները որքան շարունակվում, այնքան լրջանում էին: Արմանը հստակ որոշեց, որ պետք է վերջ տալ այս խաբեությանը: Առանց վիրավորանքի, պարզապես սառնորեն ասաց, որ այլևս իրեն չզանգահարի: Յուլյան լաց էր լինում, խնդրում, որ իր հետ այդպես չվարվի… <<Ես ինձ մեղավոր եմ զգում, ես էլ եմ նրան սիրում, բայց, ի վերջո, նրա հետ չեմ ամուսնանալու, ինչու խեղճ աղջիկը իզուր հույսեր կապի ինձ հետ>>,-մի օր քրոջն անկեղծորեն խոստովանես Արմանը… | |
|
Всего комментариев: 0 | |