այցելուների քանակը

Counter
Stats Counter

օրացույց

բլոգի ժամացույցը

Ակվարիում

mp3 плеер

Пятница, 18.07.2025, 21:57
Приветствую Вас Гость
Главная | Регистрация | Вход | RSS

Սամվել-բլոգ

Главная » 2012 » Февраль » 4 » ՍԻՐԱՅԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17:23
ՍԻՐԱՅԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
                         

ԿԱՐՈՏՈՒՄ ԵՄ ԱՅՆ ԱՉՔԵՐԸ, 
ՈՐ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ ԱՅՍ ՏՈՂԵՐԸ, 
ՀԱՄԲՈՒՐՈՒՄ ԵՄ ԱՅՆ ՇՈՒՐԹԵՐԸ, 
ՈՐ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ԱՅՍ ՏՈՂԵՐԸ, 
ԿՈՒԶԵՄ ՏԵՍՆԵՅ ԿԱՌԴԱՑՈՂԻՆ, 
ՈՐ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ ԵՍ ԱՅՍ ՊԱՀԻՆ, 
ՉՄՈՐԱՆԱՍ ԱՅՍ ԳՐՈՂԻՆ, 
ՈՐ ՍԻՐՈՒՄ Է ԿԱՐԴԱՑՈՂԻՆ!!!



Ներիր, մենք իրար լավ չենք հասկացել,
Մեր սերը վաղուց թախիծ է դարձել,
Իսկ եթե հանկարծ փորձես արտասվել,
Իզո~ւր, դու վաղուց մերժել էիր ինձ,
Հետո էլ փորձիր մոռանալ դու ինձ,
Նույնը կփորձեմ հետո նաև ես,
Իսկ եթե հարցնեն --- Սիրել եք իրար?
Կասեմ --- Ոչ, միայն փորձել ենք սիրել:



Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։ 
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։ 
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։ 
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։ 
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։



Եթե հանկարծ հոգիդ տխրի ,
Իսկ աչքերտ լուռ արտասվեն ,
Եթե անգամ ժպիտդ սառչի ,
Իսկ խոսքերը արդեն չօգնեն ,
Եթե Աստված երես թեքի ,
Ու աղոթքտ քո չլսի
Ես քեզ հետ եմ ,
Ամեն վայրկյան ,
Միշտ քո կողքին ,
Միշտ պահապան ,
Անգամ եթե ես մահանամ:



Գիտես թէ ինչ եմ երազում? 
ՈՒզում եմ փոխել ընթացքը կյանքիս, 
ՈՒզում եմ հիմքից անցյալս ջնջել, 
ՈՒ վերսկսել ամեն ինչ նորից, 
Ապրել եմ ուզում. 
և ոչ թե մի կերպ գոյատևել 
Շնչել եմ ուզում,ոչ նրա համար 
Որ վախենում եմ մահ կոչվածից 
Այլ նրա համար, որ գարունը զգամ 
Որ սիրտս նորից այս կյանքով ապրի, 
ՈՒզում եմ ծնվել ես երկրորդ անգամ, 
Որ նորից ընտրեմ իմ կյանքի ուղին :



Կարդում ես արդյոք մտքերս, 
Բայց ուզում եմ գոնե հիշես... 
Այո, քեզ սիրել են շատերը, 
Բայց հավատացած ես արդյոք, 
Որ սիրել են ողջ էությամբ, 
Գուցե՞ սիրել են ներկայությունդ, 
Կամ գուցե՞ նաև փողերդ: 
Իսկ դու գիտե՞ս, որ սիրել մարդու 
Ողջ էությամբ դժվար է շատ: 
Գիտե՞ս, որ հարգել թերությունները 
Մարդու բարդ է միանգամայն, 
Որ կուլ տալ երբեմն արհամարանքն 
Ու վիրավորանքը, որ տանել 
Անտարբերությունն ու սառնությունը տանջալի է, 
Բայց ահա այս ամենը տանում եմ նորից 
Ես, սիրելով անչափ քեզ: 
Մաքուր զգացմունքս գոնե գնահատի, 
Ու ինձ մի դավաճանի, ասա ինձ միայն 
Այս անթափանց վարագույրից դուրս 
Մեր ապագան երևի անհույս: 
Ու շարունակենք մեր դերը խաղալ, 
Բայց արդեն առանց դիմակի լինի ու զուլալ:



Մի՛ նայիր աչքերիս մեջ.
Դու այնտեղ ցավ ու վիշտ կտեսնես:
Մի՛ թափանցիր հոգուս մեջ.
Դու այնտեղ խելագարի կհանդիպես:
Երբեք ու երբևէ մի՛ զննիր հոգիս`
Այնտեղ դատարկ է նորից...
Չկա այնտեղ սեր,սիրո նշույլ,
Կամ թե հույսի մի դուռ:
Ես խենթ եմ,
Իսկ դու` խենթի գերին:
Ես կարոտ եմ քո աչքերին,
Իսկ դու կարոտ իմ ձայնին:
Մի՛ նայիր աչքերիս մեջ,
Դու այնտեղ ցասում ու սեր կտեսնես,
Մի՛ թափանցիր հոգուս մեջ,
Դու այնտեղ սիրահարվածի կհանդիպես,
Երբեք ու երբևէ մի զննիր հոգիս, 
Թե չէ գերի կընկնես նորից.
Գերի, որ երբեք չի ազատվի,
Գերի, որ ազատության լույս չի տեսնի,
Գերի, որ դաժան պատմությանը կենթարկվի,
Գերի, որին իմ սերը կփաղաքշի:



Սիրելիս, թույլ տուր այսուհետ վազելիս,
Հիշել քեզ, հիշել թե ինչպես,
Շոյում էի մազերդ սև,
Ու երբ քամին բախվի դեմքիս,
Հիշել թե քեզ սիրելիս,
Ինչպես էին նայում աչքերդ հեզ,
Որ երբ վայր ընկնեմ,
Հիշեմ որ իմ սիրելին,
Սպասում է ինձ, կհիշեմ,
Կկանգնեմ!
Սիրելիս.. վազելիս..
Просмотров: 1956 | Добавил: SAMVELBLOG | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 ՍՅՈՒԶԱՆՆԱ  
0
ser@ qnqush e.ser@ mi kyanq e,,,hargeliners es el em SIRAHARVAC

Имя *:
Email *:
Код *: