այցելուների քանակը

Counter
Stats Counter

օրացույց

բլոգի ժամացույցը

Ակվարիում

mp3 плеер

Пятница, 18.07.2025, 23:40
Приветствую Вас Гость
Главная | Регистрация | Вход | RSS

Սամվել-բլոգ

Главная » 2012 » Февраль » 4 » Սիրո պատմություն 1
17:24
Սիրո պատմություն 1
                          
Կար չկար մի աղջիկ կար,անունը' Մարինա:Նա սիրում էր մի տղայի,որն էլ իրեն էր սիրում:Տղայի անունը Արիս էր:Սակայն,երբ նրանք դա հասկացան արդեն շատ ուշ էր:Տղան ընկերուհի ուներ,որն էլ Մարինայի ամենամոտ ընկերուհի Գայանեն էր:Նրանց հարաբերությունները շատ էին խորացել,քանի որ պատրաստվում էին նշանվել:Սակայն նրանք' Արիսը և Մարինան, ժամանակ առ ժամանակ թաքուն հանդիպում էին,չմտածելով հետևանքների մասին:
Օրերից մի օր Մարինայի քույրը' Լուսինան,խնջույք է կազմակերպում իրենց տանը:Եվ իհարկե հրավիրված էին նաև Արիսը և Գայանեն:Մարինան չէր ցանկանում ներկա գտնվել այդ խնջույքին,որպեսզի չտեսնի նրանց գրկախառնությունները:Սակայն հենց Արիսի խնդրանքով նա գալիս է այդ խնջույքին:Նա չէր կարողանում լիաթոք ուրախանար,երգեր ու պարել' ինչպես բոլորը:Չէր կարողանում նայել մարդկանց աչքերին,նրան թվում էր թե բոլորը գիտեին իր և Արիսի կապի մասին և ամաչում էր:Իհարկե նա մեկ-մեկ ծիծաղում էր,երբ ներկաները կատակներ էին անում:Սակայն դա կեղծ ժպիտ էր ' ժպտում էին շուրթերը,իսկ սիրտը քիչ էր մնում կանգ առներ:Նա աչքը չէր թարթում Արիսից,թախծոտ աչքերով նայում էր,թե ինչպես է Գայանեն գրկախառնվում Արիսի հետ,ցույց տալով ընկերներին,թե իրենք որքան են սիրում միմյանց:Մարինայի քույրը մի պահ նկատում է քրոջ աչքերի թախծոտությունը և նրա հայացքի մեջ տարօրինակ բան նկատեց:Այո, իր համար տարօրինակ,քանի որ նա չգիտեր նրանց կապի մասին:Քույրը այդ մասին չէր համարձակվել խոստովանել:Լուսինան այդ մթնոլորտը ցրելու համար,երաժշտություն է միացնում և բոլորին պարի հրավրում:Մարինան հրաժարվեց պարելուց,երբ նրան պարի հրավիրելու եկավ Գայանեն:Մարինան խոսում էր նրա հետ գլուխը կախ,չէր կարողանում նայել ընկերուհու աչքերի մեջ,որին դավաճանում էր իր ընկերոջ հետ:Նա պատճառաբանում է,իբրև շատ է խմել և գլուխը ցավում է,ուզում է մի քիչ հանգստանալ և բարձրանում է իր ննջասենյակը:Չանցած տասը րոպե Արիսը գալիս է նրա ետևից:Ճիշտ է Մարինան շատ կցանկանար Արիսի հետ միասին,մենակ նստեին և զրուցեին,շատ կուզենար,որ այդ ամբողջ ընթացքում մենակ լինեին,սակայն Մարինան չէր ուզում ընկերուհուն վշտացրած լիներ:Վախենում էր նրանից,որ ընկերուհին կիմանար նրանց կապի մասին:Խնդրում էր Արիսին,որ գնա ընկերուհու մոտ,նրանք մի ուրիշ ժամանակ կհանդիպեն:Երկար խնդրանքներից հետո Արիսը համաձայնվում է գնալ Գայանեի մոտ:Երբ դուրս եկավ Մարինայի սենյակից տեսավ Լուսինային,որը նստած լաց էր լինում:Արիսը անմիջապես հասկանում է ,որ Լուսինան լսել է նրանց խոսակցությունը:Նա փորձում է բացատրել իրողությունը,սակայն նա լսել անգամ չեր ուզում::Կանչում է քրոջը և բացատրություն պահանջում:Մարինան խոստովանում է,որ մեծ սխալ է գործել սիրելով Արիսին և վերջում ավելացնում.<<Սրտին հրամայել չես կարող>>:Քույրը հասկանում է,որ նրանց սերը անսահման է,և որ նրանց բաժանելը անհնար է:
Այդ օրը նա ցույց չի տալիս, որ հասկանում է նրանց,և ամեն ինչ կանի,որ ոչ ոք չիմանա այս կապի մասին,բարկացած Արիսի ձեռքից բռնում և տանում է Գայանեի մոտ:Նրանք տեսնում են,որ այնտեղ մեծ իրարանցում է սկսվել,և բոլորը ընկած նրանց էին փնտրում:Պարզվում է,որ Գայանեն պարելու ժամանակ գիտակցությունը կորցրել է,վայր ընկել և հիմա չի արթնանում:Արագ շտապօգնություն են զանգահարում և նրան տեղափոխում են հիվանդանոց:Լուսինան Արիսին և քրոջն է մեղադրում դրա մեջ,ասելով,որ երևի նա էլ է լսել մեր խոսակցությունը և չի դիմացել այդ հարվածին:Մարինան,երբ իմանում է այդ մասին,իրեն շատ մեղավոր է զգում,Աստծուց խնդրում է Գայանեի համար առուղջություն,որի փոխարեն կզոհաբերի իր և Արիսի սերը:Այդ ամենը քույրը լսում է և հասկանում,թե ինչքան է քույրը սիրում Գայանեին,և որ անկախ իրենից է սիրահարվել Արիսին:Սիրտը լցվում է,վազում է քրոջը գրկում ու միասին լաց են լինում:
Չանցած երկու ժամ,Գայանեի բժիշկը Արիսին հայտնում է,որ Գայանեն սրտի արատ ունի և նրա կյանքի օրերը հաշված են:Արիսը այդ ամենը հայտնում է Մարինային և Գայանեին:Մարինան լացելով տանից դուրս է թռչում,Արիսը ուզում է նրա ետևից գնա,բայց Լուսինան թույլ չի տալիս,խնդրելով որ գնա Գայանեի մոտ ' հիվանդանոց,իսկ ինքը կգնա քրոջ ետևից:Արիսը համաձայնվում է:
Անցնում են օրեր և Գայանեն դուրս է գրվում հիվանդանոցից:Բոլորը նրա վերաբերմունքից ու պահվածքից հասկանում են,որ նա ոչիչ էլ չի լսել և շատ են ուրախանում:Մարինան առավել ևս և քրոջը խնդրում է,որ Գայանեին զբաղեցնի,իսկ ինքը ցանկանում է մենակ մնալ և բարձրանում է իր ննջասենյակ:Արիսը այդ տեսնելով,պատճառաբանում է,թե ուզում է խանութ գնա ծխախոտ գնելու ' դռնից դուրց է գալիս,պատուհանից մտնում է Մարինայի ննջասենյակ:Նա տեսնում է,որ Մարինան քնած է,սկսում է գլուխը շոյել,և նա արթնանում է:Տեսնելով Արիսին,սիրտը քիչ է մնում տեղից թռչեր,սակայն ինքն իրեն զսպելով,խնդրում է Արիսին իրեն մոռանա և պատմում է,թե ինչ է խոստացել Աստծուն:Ասում է,որ նա չի ուզում ընկերուհու մահվան պատճառը դառնալ,այսպես թե այնպես նրա օրերը հաշված են և նա այդ հարվածին չի դիմանա:Խնդրում է Արիսին,որ նա չլքի Գայանեին,երջանկացնի նրան իր կյանքի վերջին տարիներին և թող նա երբեք չկասկածի իր սիրուն և ավելացնում.<<Եթե ինձ սիրում ես,ապա կատարիր իմ խնդրանքը>>:
Արիսը համաձայնվում է,քանի որ շատ էր սիրում Մարինային,բայց պայման է դնում,որ եթե Աստծու կամքով Գայանեն մահանա,նրանք պիտի միանան:Սակայն Մարինան պատասխանում է.<<Կյանքը ունի իր կանոնները և մենք պիտի շարժվենք այդ կանոններով>>:Եվ այսպես նրանք բաժանվում են,գրկախառնվում ու լաց են լինում,իսկ այդ պահին ներս է մտնում Գայանեն:Նա զարմացած նայում է երկուսին:Սակայն Մարինան իրեն չկորցնելով ասում է,որ Արիսը մի հիանալի լուր էր հայտնել,իսկ ինքը շնորհավորում էր նրան ու ուրախությունից լաց էր լինում,և եթե հիմա իրեն էլ հայտնեն այդ նորությունը նա էլ լաց կլինի:Գայանեն ուրախացավ և վազեց Արիսի մոտ:Նա խնդրում էր,որ լուրը իրեն էլ հայտնեն:Արիսը շփոթված չգիտեր ինչ պատասխաներ,նա չէր կարողանում գուշակեր,թե Մարինան ինչ էր մտածել:Իսկ Մարինան նկատելով Արիսի շփոթված վիճակը,արագ մեջ է մտնում և ասում,որ Արիսը չի կարող ասել քանի որ ուրախությունից գլուխը կորցրել է,և ինքը կհայտնի նրան այդ նորությունը ասելով.
-Արիսը որոշել է քեզ ասել,որ այսօր դու ինքդ ես որոշելու ձեր նշանադրության օրը:
Գայանեն ուրախությունից լաց եղավ,փաթաթվեց Արիսին,իսկ շփոթված Արիսը չգիտեր ինչ ասեր,Մարինան արդեն ամեն ինչ որոշել էր նրա փոխարեն,և եթե նա ասեր,որ սուտ է,նման բան չկա' դա Գայանեին մահվան դուռը կհասցներ:Հիշելով Մարինայի խնդրանքը,նա լռեց,և համաձայնվեց ճակատագրի որոշման հետ:Մարինան հեռացավ,նրանց մենակ թողնելով,որ որոշեն նշանադրության օրը:Մարինան խելագարի պես տանից դուրս է գալիս,նստում մեքենան ու ծիծեռնակի պես սլանում,ինքն էլ չի հասկանում թե ուր է գնում:Այդ տեսնելով Լուսինան խնդրում է Արիսին,որ նա գնա նրա ետևից,կանգնեցնի նրան,քանի որ այդ պահին նրանից բացի ոչ ոք լավ դա չէր կարող անել,որովհետև Մարինան նրան կլսեր:Լուսինայի սիրտը վատ բան է գուշակում,շատ էր վախենում,իսկ Գայանեն անընդհատ կրկնում էր ,թե ամեն ինչ լավ է լինելու:Լուսինան հարցնում է Գայանեին,թե ինչ է պատահել սենյակում և ինչու է նա լաց եղել?Գայանեն ուրախ-ուրախ պատասխանում է և նորից լաց լինում:Լուսինան այս ամենը լսելով միանգամից հասկանում է,թե ինչու քույրը այդպես սլացավ տանից,և վախը կրկնապատկվում է,քանի որ նա հիմա համոզված էր,որ քույրը իրեն մի վնաս կտա,որ Գայանեի և Արիսի մեջտեղից դուրս գար:Սկսում է լաց լինել և այդ պահին զանգ է գալիս,Գայանեն է պատասխանում այդ զանգին:Նա լսափողը դրել էր ականջին,աչքերը լայն բացած,անընդհատ կրկնում էր.<<դա անհնար է,դա անհնար է....>>և ուշաթափվում է:Մինչև Լուսինան վերցնում է լսափողը,արդեն այն անջատված է լինում:Արագ զանգում է հիվանդանոց,որ գան Գայանեի հետևից:Գայանեի հետ նա էլ է գնում հիվանդանոց,և երբ Գայանեն ուշքի է գալիս,պատմում է ամեն ինչ,և ասում,որ նրանք ավտովթարի են ենթարկվել և գտնվում են նույն հիվանդանոցում:Լուսինան արագ սլանում է,որ գտնի նրանց,բժիշկներից տեղեկանա նրանց վիճակի մասին:Բժիշկը նրան ասում է,որ երկուն էլ ծանր վիճակում են,և մի քանի օր անց հայտնում ասելով.
-Հնարավոր է,որ այլևս նրանք չկարողանան քայլեն:
Լուսինան լաց է լինում,չի կարողանում այդ լուրը հայտնի Գայանեին,վախենում է,որ նա չի դիմանա այդ հարվածին:Նա Գայանեին ասում է,որ նրանց մոտ ամեն ինչ կարգին է,որ թեթև կոտրվածքներ ունեն և շուտ կապաքինվեն:
Անցնում է վեց ամիս,Արիսն ու Մարինան դուրս են գրվում,սակայն անվասայլակներին գամված,բոլորը գիտեին ճշմարտությունը և կարծես հաշտվել էին դրա հետ,որ նրանք այլևս չեն կարող քայլել:Կյանքը նորմալ հունի մեջ էր ընկել,բոլորը ապրում էին գոհ ու երջանիկ:Ահա անցավ մեկ ամիս և Գայանեն մի խնջույք է կազմակերպում Արիսի և Մարինայի անունով,ասելով,որ մեծ անակնկալ ունի նրանց համար:Ահա գալիս է երկար սպասված օրը և անակնկալի պահը,բոլորը հավաքվել և անհամբերությամբ սպասում են անակնկալին և ոչ ոքի մտքով էլ չի անցնում,թե դա ինչ կարող է լինել:Գայանեն գալիս է և խնդրում,որ Մարինան և Արիսը միմյանց ձեռք բռնեն:Մարինան շփոթվում է,վախենում,հրաժարվում է,սակայն Գայանեն ասում է.<<Դե հիմա,դուք միասին պիտի մեզ համար մեծ անակնկալ անեք>>:Արիսն ու Մարինան վախենում են,նրանց մտքով ուրիշ բաներ են անցնում,վախվորած աչքերով նայում են միմյանց,սրտատրոփ սպասում են թե ինչ է լինելու նրա հաջորդ խնդրանքը:Երկուսն էլ չհամբերելով միասին բացականչում են.<<Ինչ անակնկալ?>>:
Գայանեն հասկանում է ամեն ինչ,նաև այն թե ինչ է կատարվում հիմա նրանց հետ,իրեն չկորցնելով արագ շարունակում է.<<Հիմա դուք միասին,կբարձրանաք այդ անվասայլակներից ու կփորձեք քայլել>>:Բոլորը մնում են զարմացած,քանի որ բոլորը գիտեին ,որ բժիշկը ասել էր,որ նրանք երբեք չեն կարղ քայլել,իսկ Արիսը և Մարինան լռիվ մորացել էն այդ մասին,և խորը շունչ են քաշում,որ իրենց մտածածը չէր,Գայանեի անակնկալը:Եվ այսպես,նրանք բռնելով իրար ձեռք,իրենց ամբողջ ուժերը հավաքում են և ոտքի կանգնում:Եվ ո"վ հրաշ~ք,նրանք սկսում են քայլել:Բոլորը ուրախանում են,ծափահարում,սկսում շնորհավորել նրանց:Լուսինան ուրախությունից լաց է լինում,վազում և գրկում է Գայանեին,շնորհակալություն հայտնում,որ նա այսպիսի հիանալի բան էր մտածել,և որ հենց նրա շնորհիվ է հիմա քույրը քայլում:
Սակայն Գայանեն դեռ չէր վերջացրել:Նա խնդրում է նրանց,որ մոտենան իրեն:Նրանք կամաց կամաց քայլելով գնում են նրա մոտ,գրկում նրան,համբուրում,շնորհակալություն հայտնում նրան այս հրաշքի համար:Գայանեն բռնում է նրանց ձերքերը և ասում,որ սա դեռ անակնկալի սկիզբն էր և այն դեռ շարունակություն ունի:ոչ ոքի մտքով չէր կարող անցնել,թե շարունակությունը ինչ կարող էր լինել,ոչ ոք պատկերացում անգամ չուներ թե ինչ է լինելու հետո:Եվ այսպես Գայանեն խոստովանում է ամեն ինչ,այն,որ ինքն էր բժշկին խնդրել,բոլորին հայտարարել,որ նրանք երբևէ չեն կարող քայլեն,որպեսզի անակնկալ աներ իրենց:Հետո բարձր ձայնով բացականչում է.<<Արիս և Մարինա,ասացե"ք խնդրեմ,թե,երբ եք մեզ հրավիրելու ձեր նշանդրեքին>>:
Բոլորը քարանում են:Արիսը և Մարինան շփոթված նայում են միմյանց,չգիտեին ինչ պատասխանեին,կարծես երկուսն էլ համրացել էին:Նրանց,ինչպես նայև բոլորի,մտքով չէր կարող անցներ,որ Գայանեն նման բան կասեր:Եվ այդ լռությունը խախտելով Գայանեն ասում է.<<Այո,այո ձեր նշանդրեքին,երբ եք մեզ հրավիրելու?Ինչ է,չէիք սպասում?:Սիրելիներս ես խոստովանում եմ,որ հենց սկզբից էլ իմացել եմ ձեր անսահման սիրո մասին,լռել եմ,հասկացել եմ,թե ինչքան եք միմյանց սիրում,հասկացել եմ,որ ձեր միջև գոյություն ունի իսկական և անպարտելի սեր:Սեր որը հզոր է ամեն ինչից:Այսքան ժամանակ լռել եմ,քանի որ հանգամանքները այդպես ցանկացան:Հիշում եք այն օրը,որ ես ձեզ ննջասենյակում միասին տեսա արտասվելիս:Երբ տեսա ես ամենինչ հասկացա միանգամից և ոչինչ չասացի,ուզում էի ձեզ անակնկալ անեի:Ճիշտ է, ես և Արիսը պիտի որոշեինք նշանդրեքի օր,բայց ես պիտի այդ օրը հայտնեի,որ նշանվողները ոչ թե ես եմ այլ դուք:Սակայն երբ դուք ավտովթարի ենթարկվեցիք,այս ամենը հետաձգվես,և ես որոշեցի,ձեր ապաքինվելուց հետո հայտնել այս լուրը:Իսկ,երբ բժիշկը ասաց,որ համոզված չի,թե դուք երբևէ կքայլեք,ես շատ տխրեցի,իսկ հենց հաջորդ օրը բժիշկը հայտնես,որ դուք անպայման կքայլեք:Ես նրանից իմացա թե որքան ժամանակ հետո կքայլեք,և խնդրեցի նրան,որ գաղտնի պահի բոլորից այդ լուրը,և պատմեցի իմ անակնկալի մասին:Երբ նա լսեց,ուրախությամբ համաձայնվեց:Եվ ահա այսօր ձեր օրն էր,որ դուք պիտի քայլեիք,և քայլեցիք,իսկ հիմա հանուն ինձ այդ քայլերով եկեղեցի պիտի մտնեք որպես ամուսիններ>>,-Գայանեն ուրախ ժպիտով նայեց Արիսին և Մարինային,հետո ավելացրեց.<<Շնորհակալ եմ ձեզանից,որ իմ առողջության համար,զոհաբերեցիք ձեր սերը,բայս այսօր ես ձեզ եմ վերադարձնում այն,քան որ ես Արիսին չեմ սիրում>>,-ապա դարձավ Մարինային և ասաց.<<Ես դպրոցական տարիքից միշտ էլ նախանձել եմ քեզ,որ դու ավելի գեղեցիկ էիր քան ես,և դրա համար էլ չէի հեռանում Արիսից,որ քեզ ցավ պատճառեմ:Սակայն Փառք աստծո,ես շուտ հասկացա թե ինչ եմ անում,Շուտ հասկացա թե ինչ սխալ եմ գործում>>:
Ասաց,և արցունքները աչքերից գլորվեցին:Գրկեց Արիսին և Մարինային ասաց.<<Երջանիկ եղեք,որ ես էլ երջանիկ լինեմ>>:
Եվ այսպես մեկ շաբաթ մեծ իրարանցում սկսվեց,բոլորը նախապատրացտվում էին հարսանիքին,բոլորը ուրախ և երջանիկ էին.Արիսը և Մարինան առավել ևս,քանի որ իսկաան սիրուն էին արժանացել,և որ նրանց խիղճն արդեն մաքուր էր:Հարսանիքի հաջորդ օրը,Գայանեն նորից է հավաքում ընկերներին և ասում.<<Երեկ ես պիտի գնաի հանգստանալու,սակայն չցանկացա խանգարել ձեր հարսանիքը:Բայց էլ չեմ կարող ձեզ հետ մնալ,ժամանակն է իմ խիղճը մաքուր է,և ես պիտի գնամ,ինձ սպասում են:Ես պետք է Աստծո կողքին լինեմ,և այնտեղից հետևեմ ձեզ և ձեր սիրո շղթան ամեն տարի ամրացնեմ>>:
Ասաց ու աչքերը կամաց-կամաց փակվեցին:Բոլորը հասկացան,թե ինչ է կատարվում,սակայն դեռ փրկության հույս ունեին:Շտապօգնություն զանգահարցին:Բժիշկները եկան ամեն ինչ արեցին,սակայն ապարդյուն,նրա ժամը եկել էր,ինչպես ինքն ասաց բոլորին:Այսպիսով Գայանեն կյանքից հեռացավ գոհ ու երջանիկ' ինչպես Մարինան էր խնդրել Աստծուց:
Անցան տարիներ:Մոռացվեց տխրությունը,բոլորը երջանիկ էին,իսկ Արիսը և Մարինան արդեն երկու բալիկ ունեին' աղջիկ և տղա:Աղջկա անումը Գայանեի պատվին Գայանե էին դրել,իսկ տղայի անունը Արեն:Այսպես երջանիկ էլ ապրեցին մինչև մահ:

Просмотров: 492 | Добавил: SAMVELBLOG | Рейтинг: 3.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: